Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Մուշեղ Աբովյանի սպանության դեպքի առթիվ

15:30, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Մուշեղ Աբովյանի սպանության դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

3562 | 0
Facebook