Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կինս վարկով նոր մեքենա է ձեռք բերել». Արարատ Միրզոյան

14:45, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
«Կինս վարկով նոր մեքենա է ձեռք բերել». Արարատ Միրզոյան

Լրագրողներն Արարատ Միրզոյանից հետաքրքրվել են՝ ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնելուց հետո, ի՞նչ ունեցվածք է ձեռք բերել. «Կինս վարկով նոր մեքենա է ձեռք բերել: Ես ունեի մեկ սենյականոց բնակարան, որը վաճառել ենք, գումարն օգտագործել ենք որպես կանխավճար ու ավելի մեծ բնակարան ձեռք բերել, այսինքն՝ հիպոթեքային վարկով ենք գնել: Մյուսների մասին չգիտեմ, եթե ապօրինի միջոցների մասին դուք գիտեք, հրապարակեք: Որ ուժի ներկայացուցչին էլ վերաբերվի, չի կաշկանդի մեզ ու իրավապահներին՝ գործընթաց իրականացնելու համար»,- ասել է Միրզոյանը:

9292 | 0
Facebook