Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքի վարչապետը Բաղդադում ցույցերի պատճառով պարեկային ժամ է հայտարարել

14:25, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
Իրաքի վարչապետը Բաղդադում ցույցերի պատճառով պարեկային ժամ է հայտարարել

Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ-Մահդին Բաղդադում պարեկային ժամ է հաստատել, հայտնում է իրաքյան INA լրատվական գործակալությունը:

Իրաքի մայրաքաղաքում ցույցերի մասնակիցները փորձել են ներխուժել միջազգային օդանավակայան, իսկ անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, հայտնում է РИА Новости գործակալությունը:

Բողոքի ցույցերը սկսվել են երեքշաբթի, երբ Բաղդադում և Իրաքի հարավում ցույցերի մասնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումներ սկսվեցին։ Եռօրյա բախումների հետևանքով զոհվել է 28 մարդ, այդ թվում ոստիկանության աշխատակիցներ, ավելի քան 1000 մարդ վնասվածքներ է ստացել։ Իսկ արդեն չորեքշաբթի բողոքի ցույցերը ոչ միայն Բաղդադում էին, այլև նաև մի շարք այլ նահանգներում: Ցուցարարները իշխանություններից պահանջում են բարելավել կյանքի պայմանները, գործազրկության խնդիրները, լուծել առողջապահության, կրթության ոլորտներում առկա խնդիրները, ինչպես նաև պայքարել կոռուպցիայի դեմ:

4435 | 0
Facebook