Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բորիս Ջոնսոնը Brexit-ի հարցում ունի «պլան Բ». Bloomberg

15:05, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
Բորիս Ջոնսոնը Brexit-ի հարցում ունի «պլան Բ». Bloomberg

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Brexit-ի հարցում կարող է առաջադրել «պլան Բ», եթե ԵՄ-ը մերժի Իռլանդիայի սահմանի վերաբերյալ վարչապետի վերջին առաջարկը, գրում է Bloomberg-ը: Գործակալության փոխանցմամբ՝ Ջոնսոնը չի բացառում նաև «ապահովագրման ծրագրի» («backstop») կիրառումը: Ըստ Bloomberg-ի՝ ԵՄ-ը այս տարբերակը չի ներկայացրել պաշտոնական քննարկման: Մեծ Բրիտանիան չի ընդունում «բեքսթոփը», քանի որ այդ դեպքում՝ թեկուզ անուղղակի, թագավորության մի հատվածը կշարունակի մնալ ԵՄ կազմում, ինչը նշանակում է, որ Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ Լոնդոնը կկորցնի իր ազդեցությունը: Բրյուսելը նշել է, որ միանշանակ և առանց վերապահումների սատարում է Հյուսիսային Իռլանդիային:

Նախօրեին Ջոնսոնը ներկայացրել է Brexit-ի համար փոխզիջումային գործարքի նոր ծրագիրը, որը նախատեսում էր, Brexit-ի մեկնարկից հետո, պարտադրել Հյուսիսային Իռլանդիային դուրս գալ ԵՄ-ն հետ ընդհանուր մաքսային միությունից: Ջոնսոնն առաջարկում էր հատուկ մաքսային ռեժիմի ներդրում, որը կվերաբերվեր բոլոր տեսակի ապրանքներին: Նախօրեին ԵՄ-ը կրկին մերժեց Մեծ Բրիտանիայի վարչապետի նոր նախաձեռնությունը:

6111 | 0
Facebook