Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գանդիի աճյունափոշին գողացել են հուշահամալիրից

13:00, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
Գանդիի աճյունափոշին գողացել են հուշահամալիրից

Անհայտ անձինք գողացել են Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի աճյունափոշին նրա հուշահամալիրից։ BBC-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել ազգային ազատագրական շարժման առաջնորդի ծննդյան 150-ամյակի օրը։ «Նրա տարեդարձի կապակցությամբ վաղ առավոտյան բացեցի հուշահամալիրի դարպասները, իսկ երեկոյան վերադառնալիս հայտնաբերեցի, որ Գանդիի աճյունափոշին անհետացել է»,- հաղորդել է հուշահամալիրի աշխատակիցներից մեկը: Նրա խոսքով՝ անհայտ անձը նաև վնասել է Գանդիի պատկերով պաստառը և վրան գրել է «ազգի դավաճան»: Տեղացի ոստիկանները սկսել են գողության կասկածյալների որոնումները՝ որակելով այն որպես «Հնդկաստանի ազգային միասնությանը վնաս հասցնելու» փորձ:

1948թ. Գանդիի սպանությունից հետո նրա մարմինը դիակիզել են, աճյունափոշին մի քանի մասի են բաժանել, իսկ աճյունափոշու մի մասը տեղադրել են Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի հուշահամալիրում։

7310 | 0
Facebook