Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Օրենք խախտելով չի՛ կարելի օրինականություն պահանջել». բաց նամակ՝ Անդրեյ Ղուկասյանին

12:27, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
«Օրենք խախտելով չի՛ կարելի օրինականություն պահանջել». բաց նամակ՝ Անդրեյ Ղուկասյանին

Ստեփանավանի N2 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու ծնողները բաց նամակով դիմում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին.

«Մենք՝ Ստեփանավանի N2 հիմնական դպրոցի ուսուցիչներս և ծնողներս, դիմում ենք Ձեզ պարոˊն Ա. Ղուկասյան, պահանջելով, որ այսօր՝ հոկտեմբերի 4-ին ժ 13:00-ին կայանալիք դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթին ներկայանան դպրոցի կառավարման խորհդի Ձեր ներկայացուցիչները: Արդեն երեք անգամ է Ձեր ներկայացուցիչների չներկայանալու պատճառով տապալվում է մեր դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթը: Այն չի կայանում քվորում չլինելու պատճառով (չեն ներկայանում մարզպետի 2 և նախարարի 1 ներկայացուցիչները, որին նաև Դուք եք ուղղորդում): Մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ժողովրդավար երկրի քաղաքացիներ, հպարտ և արժանապատիվ քաղաքացիներ, պահանջում ենք՝ վերջ տալ այս բացահայտ արհամարհանքին և ապահովել Ձեր ներկայացուցիչների ներկայությունը խորհրդի նիստին: Եվս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել՝ «դպրոցի կառավարման խորհրդի անդամը պարտավոր է սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության»: Իսկ Ձեր ներկայացուցիչները ոտնահարում են իրենց պարտականությունները և խոչընդոտում կրթության արդյունավետությանը: Թույլ տվեք Ձեր ներկայացուցիչները գան և Ձեր ձայնը, դիրքորոշումը հայտնեն իրենց ներկայությամբ՝ օրինական ձևով: Օրենք խախտելով չիˊ կարելի օրինականություն պահանջել»,- նշված է նամակում:

Դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և ծնողների ստորագրությունները՝ ստորև

10614 | 0
Facebook