Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» վերածվել էին քաղաքային տոնի

18:35, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
«Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» վերածվել էին քաղաքային տոնի

Թբիլիսիում կյանքի 84-րդ տարում մահացավ Վրաստանի ամենահայտնի ժամանակակից կոմպոզիտոր Գիա Կանչելին: Առաջին անգամ մեր երկրի նորագույն պատմության մեջ Երևանյան հեռանկարներ 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը 2009-ին Հայաստան հրավիրեց Գիա Կանչելիին: Դեռևս վառ են հուշերն այն անմոռանալի շաբաթվա, որը կոմպոզիտորը և նրա երաժիշտ-ընկերներն անցկացրեցին Երևանում նույն տարվա մայիսին: Երևանցիների սերը Կանչելիի հանդեպ արտահայտվում էր ամենուր. փողոցներում և համերգային դահլիճներում, բոլոր համերգներիը լեփ-լեցուն էին: Երևան էին ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ, որnնց թվում էին ջութակահար Գիդոն Կրեմերը, ալտահար Մաքսիմ Ռիզանովը, կլարնետահար Միշել Լետիեկը, նաև` Պավել Վերնիկովը (ջութակ), Գիդրե Դիրվանաուսկայտեն (թավջութակ), Անդրեյ Պուշկարևը (հարվածային) և Անդրես Մուստոնեն (դիրիժոր, ջութակ): Նա ներկայացավ հայ ունկնդիրներին մեկ տասնյակից ավելի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններով և հայկական պրեմիերաներով: Կատարվեց հայտնի Styx-ը` մեծ նվագախմբի, երգչախմբի և ջութակի համար, (մենակատար` Գիդոն Կրեմեր): Համերգներին ընտրված էին մասնակցելու մեր լավագույն նվագախմբերն ու երգչախմբերը: Գիա Կանչելիի այցն այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ նրան մշտապես ուղեկցում էին ֆոտոլրագրողները և պարզապես` իր երաժշտության և մարդկայինկերպարի սիրահարները:

Ստորև՝ լուսանկարներ` «Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» արխիվից:

| | |
992 | 0
Facebook
COMMENT.am