Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում Զելենսկու համար Burisma-ի գործով հայտարարություն են պատրաստել․ NYT

11:15, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ում Զելենսկու համար Burisma-ի գործով հայտարարություն են պատրաստել․ NYT

Ամերիկացի դիվանագետներն օգոստոսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար հայտարարության նախագիծ են պատրաստել այն մասին, որ Կիևը պարտավորվում է հետաքննություն սկսել ուկրաինական «Burisma» գազային ընկերության նկատմամբ, որի ղեկավարության կազմում էր ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդին՝ Հանթերը: Այս մասին գրում է The New York Times պարբերականը:

Նշվում է, որ խոսքը գնում է ԵՄ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Գորդոն Սոնդլենդի և Ուկրաինայում ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոլքերի մասին:
     Պարբերականի փոխանցմամբ, փաստաթղթի մասին հայտնի է եղել միայն ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին: Տեքստում խոսվում է այն մասին, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է պարզաբանի, թե ինչն են Թրամփը և նրա կողմնակիցները համարում միջամտությունը՝ 2016 թվականին տեղի ունեցած ընտրություններում՝ հօգուտ Հիլարի Քլինթոնի:
     Միևնույն ժամանակ, պարբերականը շեշտում է, որ առայժմ հայտնի չէ, թե արդյոք Զելենսկին ծանոթացել է այս հայտարարության նախագծին:
     Ինչպես ընդգծել են NYT-ի աղբյուրները, հայտարարության գաղափարն այն է եղել, որ թույլ չտան ուկրաինացի քաղաքական գործիչներին ամերիկացի դիվանագետներին խոստումներ տալ փակ դռների հետևում, իսկ հետո գործն ավարտին չհասցնել:

6391 | 0
Facebook