Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր հարևան արհեստական պետության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստն Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել». Արայիկ Հարությունյան

11:00, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
«Մեր հարևան արհեստական պետության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստն Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել». Արայիկ Հարությունյան

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իլհամ Ալիևը միջազգային համաժողովում հոխորտում է, որ Արցախի ժողովուրդ գոյություն չունի…

Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար՝ հայտարարում եմ, որ մեր հարևան արհեստական պետության ազգաբնակչության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստն Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել: Այո՛, Անկախ Արցախի հերոս ժողովուրդն Ադրբեջանի կազմում երբեք գոյություն ունենալ չի կարող, իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն վիրավորել նրա արժանապատվությունը, խաթարել նրա անդորրը, որպես դիակ` կմնան չեզոք գոտում, որպես հանցագործ` կդատվեն Արցախի դատարանում, որպես պարտված թշնամի` կշպրտվեն սահմանից շատ հեռու…

Մեծ Հայքի տասներորդ նահանգ Արցախը պատմական Հայաստան է ու վերջ»:

8391 | 2
Facebook