Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Վառելափայտը կտրուկ թանկացել է․ «Ժողովուրդ»

09:35, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
Վառելափայտը կտրուկ թանկացել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է ձմեռը դիմավորել նախապես գնված վառելափայտով, քանի որ բնակարանները գազով և էլեկտրաէներգիայով ջեռուցելը թանկ հաճույք է: Թերևս հաշվի են առնում նաև այն հեռանկարն ու լուրերը, որոնց համաձայն` առաջիկայում բնակչության համար գազը թանկանալու է:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին լուրջ խնդրի առաջ են կանգնել վառելափայտի սպառողները: Բանն այն է, որ մարդիկ եթե անցած տարվա այս ժամանակահատվածում 1 խմ փայտը գնել են 28 հազար դրամով, ապա հիմա վառելափայտ վաճառողները խորանարդ մետրի համար 37-40 հազ. դրամ են առաջարկում: Նկատենք, որ ոչ ոք չի վերահսկում վառելափայտի շուկան ու գները»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3721 | 0
Facebook