Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Փողոցը չթույլատրվող հատվածով անցնող մայրն ու որդին վրաերթի են ենթարկվել

23:40, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
Փողոցը չթույլատրվող հատվածով անցնող մայրն ու որդին վրաերթի են ենթարկվել

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։25-ի սահմաններում Opel մակնիշի 32 ԼՕ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշյան 1 փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, այնուհետև օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժշիկները նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, և նրանց, մինչ շտապօգության բժիշկների ժամանումը, տեղում թե հոգեբանական և թե բժշկական օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր բնակվում են վրաերթի հարևանությամբ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
4769 | 0
Facebook