Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Սևանի լողափերից մեկում հայտնաբերվել է բերանն ու թևերը կպչուն ժապավենով կապած տղամարդու դի

21:30, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
Սևանի լողափերից մեկում հայտնաբերվել է բերանն ու թևերը կպչուն ժապավենով կապած տղամարդու դի

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։40-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ 73-ամյա Ս. Ս.-ի դին, որի մարմինը, ջրից դուրս հանելով, պարզել են, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, որը նյութեր է նախապատրաստում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
4501 | 0
Facebook