Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատվաստումից հետո հիվանդանոց տեղափոխված երեխայի մոտ ախտորոշվել է սուր ստամոքսաաղիքաբորբ

18:40, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
Պատվաստումից հետո հիվանդանոց տեղափոխված երեխայի մոտ ախտորոշվել է սուր ստամոքսաաղիքաբորբ

Երեկ «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական տղայի մոտ ախտորոշվել է ստամոքսաաղիքաբորբի (գաստրոէնտերիտի ) ծանր ընթացք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Երեխայի վիճակն այժմ գնահատվում է կայուն ծանր: Վերջինս գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Հոկտեմբերի 2-ի կեսօրին ծայրահեղ ծանր վիճակով բժշկական կենտրոն տեղափոխված երեխայի ծնողները նշել էին, որ փոքրիկին տարել են պատվաստման ու 2 օր անց սկսել է ջերմել։ 4-րդ օրը երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այնուհետև տեսնելով, որ առողջական վիճակը չի փոխվում՝ փոքրիկին տարել են «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Առողջապահության նախարարությունն այս կապակցությամբ հայտարարություն էր տարածել:

4723 | 0
Facebook