Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավելի քան 60 միլիոն ռուսաստանցու անձնական տվյալները հայտնվել են հանրային տիրույթում․ Коммерсантъ

15:50, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
Ավելի քան 60 միլիոն ռուսաստանցու անձնական տվյալները հայտնվել են հանրային տիրույթում․ Коммерсантъ

Ավելի քան 60 միլիոն ռուսաստանցու անձնական տվյալները ներկա պահին գտնվում են հանրային տիրույթում, այս մասին գրել է Коммерсантъ պարբերականը՝ վկայակոչելով DeviceLock-ի հիմնադիր Աշոտ Օհանեսյանի կատարած վերլուծությանը:

Հրապարակման համաձայն, արտահոսքը վերաբերվում է 60 միլիոն ռուսաստանցու ֆինանսական տվյալների, ովքեր ենթադրաբար, «Սբերբանկի» հաճախորդներ են։
     ՌԴ Կենտրոնական բանկին մոտ կանգնած աղբյուրը ենթադրում է, որ այս դեպքը «Սբերբանկի» տվյալների բազայի «բեռնաթափումն» է:

«Սբերբանկը» տեղեկացրել է, որ գողացված տվյալներն ուռճացված են, քանի որ «վարկային քարտերի ընդհանուր ծավալը մի քանի անգամ պակաս է»: Բացի այդ, գողացված տեղեկատվությունը թույլ չի տա հանցագործներին գումար գողանալ, քանի որ այն չի պարունակում CVV ծածկագրեր, և յուրաքանչյուր գործարք առանց բանկային քարտը ներկայացնելու հաստատվում է SMS գաղտնաբառով:

4234 | 0
Facebook