Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Փենսին օգտագործել է Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար. The Washington Post

14:40, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
Թրամփը Փենսին օգտագործել է Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար. The Washington Post

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս օգտագործել է երկրի փոխնախագահ Մայքլ Փենսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար: Այդ մասին գրում է The Washington Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Թրամփն անձամբ ուղղորդել է Մայքլ Փենսին այս տարվա մայիսին չմասնակցել Վլադիմիր Զելենսկու երդման արարողությանը, չնայած այն բանի, որ Զելենսին ձգտում էր ստանալ Վաշինգթոնի աջակցությունը: Այս մասին հայտնի է դարձել ԿՎՀ-ի աշխատակցի գանգատից հետո, որը նա ամռանը ներկայացրել է իր ղեկավարին: Բացի այդ, պարբերականի փոխանցմամբ՝ մեկ ամիս անց Փենսի միջոցով Թրամփը Զելենսկուն հայտնել է, որ Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը սառեցված է, և պահանջել է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում: Այդ ժամանակ, հեռախոսազրույցից հետո, ուկրաինական իշխանությունները արդեն պետք է հասկանային, որ հակակոռուպցիոն միջոցառումները պետք է ներառեն հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի և նրա որդու՝ Հանթերի նկատմամբ, գրում է պարբերականը:

Փենսին մոտ կանգնած պաշտոնյաները պնդում են, որ նա տեղյակ չի եղել Թրամփի՝ Զելենսկու վրա ճնշում գործադրելու փորձերի մասին՝ Բայդենի մասին տեղեկատվությունը խեղաթյուրելու համար:
     Բայց, ինչպես գրում է պարբերականը, Փենսի գլխավոր խորհրդականներից մեկը ներկա է գտնվել հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Եվ Փենսին մեկ ժամվա ընթացքում պետք է որ ստանար հեռախոսազրույցի սղագրությունը:
     Փենսին մոտ կանգնած պաշտոնյաները վկայում են, որ Փենսը մեկնել է Վարշավա, որպեսզի հանդիպի Զելենսկուն սեպտեմբերի 1-ին, հավանաբար նա մեկնել է առանց կարդալու, կամ ամբողջովին չի ծանոթացել հեռախոսազրույցի սղագրությանը:

4219 | 0
Facebook