Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոնսոնը ծրագրում է նորից դադարեցնել խորհրդարանի աշխատանքը

12:15, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
Ջոնսոնը ծրագրում է նորից դադարեցնել խորհրդարանի աշխատանքը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ծրագրում է նորից` հոկտեմբերի 8-14-ը դադարեցնել երկրի խորհրդարանի աշխատանքը, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղումով անելով հոկտեմբերի 2-ին վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը: «Վարչապետը հետևողականորեն ընդգծել է, որ ծրագրում է մի շարք նոր օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել թագուհու ելույթում, որը ընթերցվում է խորհրդարանի նոր նստաշրջանի բացման ժամանակ միապետի անունից»,- նշվում է հաղորդագրության մեջ: Կառավարությունում ընդգծում են, որ խորհրդարանի աշխատանքը կդադարեցվի «հնարավոր մինիմալ ժամկետներում», որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա նախապատրաստվել նոր նստաշրջանին:

3605 | 0
Facebook