Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համաշխարհային բորսաները փակվել են ամենամեծ անկումով

10:45, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
Համաշխարհային բորսաները փակվել են ամենամեծ անկումով

Մեծ Բրիտանիայում ֆոնդային ցուցանիշների անկումը ամենամեծն է վերջին երեք տարվա ընթացքում: Ամերիկյան Dow Jones-ը երկու օրվա ընթացքում ընկել է ավելի քան 3%-ով և ցույց է տվել եռամսյակի ամենավատ ցուցանիշը՝ սկսած 2008 թվականից։ Նախօրեին ֆոնդային ինդեքսները փակվել են բացասական ցուցանիշով թե՛ Մեծ Բրիտանիայում, թե՛ ԱՄՆ-ում: Պատճառն ԱՄՆ-ում բիզնեսի ակտիվության անկումն է և առևտրային պատերազմի սրման հնարավորությունը:
     Մեծ Բրիտանիայում լոնդոնյան FTSE 100 ֆոնդային բորսայի ինդեքսը փակման պահին ընկել է 3.2%-ով, ինչը 2016 թվականի հունվարից ի վեր ամենավատ ցուցանիշն է: Ամերիկյան S&P 500 և Nasdaq ինդեքսները նույնպես փակման պահին կարմիր էին, սակայն անկումն այնքան էլ նկատելի չէր:

Հինգշաբթի առավոտյան կարմիրով բացվեցին նաև ասիական բորսաները: Ճապոնական Topix-ը նվազել է 2,1%-ով, ինչը վերջին ամիսների ընթացքում ամենավատ արդյունքն է: Իրավիճակը նույնն է Ավստրալիայում, որտեղ անկումը կազմել էր 2,2%: Անկում է գրանցվել նաև Չինաստանում և Հարավային Կորեայում, որտեղ պետական տոների պատճառով փոխանակման կետերը փակ են:

Ինչպես գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով UBS-ին, պատճառը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև շարունակվող առևտրային պատերազմն է, բիզնես գործունեության անկումը, ինչպես նաև Միացյալ Նահանգներում զբաղվածության ցածր ցուցանիշները: Նյու Յորքի բորսանեում ամենամեծ անկումը գրանցվել է էներգետիկայի և ֆինանսական ոլորտներում:

Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ ընդհանուր մակրոտնտեսական վիճակագրությունը ցույց է տալիս լավ ցուցանիշներ, սակայն ամբողջ աշխարհում արտադրության ցուցանիշները շարունակում են նվազել:

Աշխարհաքաղաքական գործոնները նույնպես ունեն իրենց բացասական ազդեցությունները։ Բորսաները անհանգստացած են նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի սպառնալիքի և Brexit-ի պատճառով:

5397 | 0
Facebook