Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայկ Մարությանն ամբողջությամբ խզեց «Սանիթեք»-ի հետ պայմանագրերը

10:20, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
Հայկ Մարությանն ամբողջությամբ խզեց «Սանիթեք»-ի հետ պայմանագրերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հայտարարեց «Սանիթեք»-ի հետ պայմանագրերն ամբողջությամբ խզելու մասին:

«Ինչպես գիտեք 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության հարցում: Այս թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը: Վերը նշված փաստերը մեզ ստիպեցին ուսումնասիրել՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպո՞վ է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը:

Այս հանգամանքները պարզելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները 2019թ. հուլիսից սկսել են բազմակողմանի ուսումնասիրությունները...

Ելնելով այս ամենից՝ ամբողջությամբ լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կքնված պայմանագրերը»,- հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությունը:

11768 | 1
Facebook