Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

«Օֆշորների թագավորը» նաև պարտապան է. նրա «Կեչառիս Հոթելը» խոշոր պարտք ունի. «Ժողովուրդ»

09:20, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
«Օֆշորների թագավորը» նաև պարտապան է. նրա «Կեչառիս Հոթելը» խոշոր պարտք ունի. «Ժողովուրդ»

«Օֆշորների թագավորը», պարզվում է, նաև պարտապան է: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերության դեմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական հայց են ներկայացրել` հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին Սնանկության դատարան դիմած Գագիկ Բադալյանին «Կեչառիս Հոթելը» խոշոր պարտք ունի` 25 միլիոն դրամ:

Մեզ հայտնի է դարձել, որ նույն հոթելից գումար բռնագանձելու պահանջով այս տարի հայց են ներկայացրել նաեւ «Հիքսոս» և «Սօս Սիսթեմս» ընկերությունները: Վերջինն ավելի ուշ հայցից հրաժարվել է, առաջինի գործով քննությունը շարունակվում է: «Պանամայի տիրակալ» արդարադատության գեներալ Պողոսյանի քրեական գործի վերաբացումից հետո, հիշեցնենք, նրան պատկանող ընկերություններն ավելի ցայտուն հայտնվեցին իրավապահների խոշորացույցի տակ: Մենք տեղեկացրել ենք, որ նրա «Քեթրին Գրուպ» ընկերությունն էլ դեռևս մարտին է սնանկ ճանաչվել: Իսկ Միհրան Պողոսյանը հետախուզման հետևանքով փախուստի մեջ է և գտնվում է ՌԴ-ում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3867 | 0
Facebook
COMMENT.am