Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Հրդեհ բնակարանում. տանտիրոջը փրկել են շտապօգնության վարորդն ու բժիշկը

23:10, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ.
Հրդեհ բնակարանում. տանտիրոջը փրկել են շտապօգնության վարորդն ու բժիշկը

Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 19:15-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Վանաձորի Վարդանանց 41 շենքի առաջին հարկի բնակարանում: Մինչ կժամանեին հրշեջները, դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բժիշկն ու վարորդը պատշգամբով մտել են բնակարան ու տուժածին տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն: Հրդեհի հետևանքով տուժածը ծխահարվել էր, այրվածքներ ստացել:

Հրդեհից առաջացած ծուխը տարածվել է շենքի մյուս հարկերում, ինչի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, տարածված ծխից վատացել է շենքի հարևան բնակարաններց մեկում գտնվող երեխաներից մեկի առողջական վիճակը, որին ևս տեղափոխել են հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը, ապա մարել այն:

Հրդեհի պատճառները հայտնի չեն: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Հրդեհ բնակարանում. տանտիրոջը փրկել են շտապօգնության վարորդն ու բժիշկը
Հրդեհ բնակարանում. տանտիրոջը փրկել են շտապօգնության վարորդն ու բժիշկը
Հրդեհ բնակարանում. տանտիրոջը փրկել են շտապօգնության վարորդն ու բժիշկը
Հրդեհ բնակարանում. տանտիրոջը փրկել են շտապօգնության վարորդն ու բժիշկը
| | |
2686 | 0
Facebook
COMMENT.am