Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի «Արմենիա» հյուրանոցը դատի է տվել ցուցարարներին ու շահել

22:10, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ.
Մոսկվայի «Արմենիա» հյուրանոցը դատի է տվել ցուցարարներին ու շահել

Մոսկվայի Տուշինսկի շրջանային դատարանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մասամբ բավարարել է «Արմենիա» ռեստորանի հայցն ընդդեմ չպլանավորած ցույցի 9 կազմակերպիչների: Հաստատության ներկայացուցիչները պնդում են, որ հուլիսի 27-ին ցուցարարների կուտակումների պատճառով ստիպված են եղել փակել ռեստորանը, այնինչ այդ օրը նախատեսված է եղել անցկացնել 40 հոգանոց խնջույք:

Ընդ որում, համապատասխան հանձնարարական նրանք իշխանությունից չեն ստացել: Հայցատուներն իրենց վնասի չափը գնահատել են 500 հազար ռուբլի: Հայցի պատասխանողներն են դարձել ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, Իլյա Յախինը, Յուլիա Գալյամինան, Լյուբով Սոբոլը, Ալեքսանդր Սոլովյովը, Իվան Ժդանովը, Վլադիմիր Միլովը, Օլեգ Ստեպանովը, Գեորգի Ալբուրովը: Նրանց պարտավորեցրել են վճարել 241,5 հազար ռուբլի:

DW-ն նշում է, որ սա նմանատիպ առաջին հայցը չէ ընդդեմ ռուսական ընդդիմության ցույցերի կազմակերպիչների:

4946 | 0
Facebook