Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ոչ ոք նրան չի բացատրել». Պուտինն իր կարծիքն է հայտնել Գրետա Թունբերգի վերաբերյալ

19:35, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ.
«Ոչ ոք նրան չի բացատրել». Պուտինն իր կարծիքն է հայտնել Գրետա Թունբերգի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատաբար է վերաբերվում 16-ամյա ակտիվիստուհի Գրետա Թունբերգի՝ ՄԱԿ-ում հնչեցրած ելույթին: Այս մասին Ռուսաստանի առաջնորդը հայտնել է «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումի շրջանակներում իր ելույթի ժամանակ:

Պուտինը հայտնել է, որ չի կիսում «այն համընդհանուր հիացմունքը», որ ձևավորվել է Գրետայի ելույթից հետո: «Ոչ ոք Գրետային չի բացատրել, որ ժամանակակից աշխարհը բարդ է ու բազմազան, և Աֆրիկայում կամ ասիական շատ երկրներում ապրող մարդիկ ուզում են նույնպիսի ապահովվածության մեջ ապրել, ինչպես ապրում են Շվեդիայում: Անթույլատրելի է երեխաներին շահագործել՝ անգամ ամենաազնիվ մղումներից ելնելով: Դա միայն քննադատության է արժանի: Հատկապես վատ է, երբ ոմանք դրա վրա փորձում են փող աշխատել»,- ասել է նա:

7105 | 0
Facebook