Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի կենտրոնում

17:00, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ.
Երթևեկության փոփոխություն՝ Երևանի կենտրոնում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ. Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Մ. Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոցի ուղղությամբ:

6713 | 0
Facebook