Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ազնավուրին նվիրված «Փոքր եղբայր» ներկայացման առաջնախաղը՝ հոկտեմբերի վերջին

17:45, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
Ազնավուրին նվիրված «Փոքր եղբայր» ներկայացման առաջնախաղը՝ հոկտեմբերի վերջին

Հոկտեմբերի 1-ը Շառլ Ազնավուրի մահվան տարելիցն էր: Հայ ժողովուրդը սգում էր մեծանուն հայորդու մահը: Սակայն նա միշտ ներկա է, նա մեզ հետ է, նրա ժառանգությունը ժամանակի անսահմանության մեջ միշտ հուզելու և ոգեշնչելու է սերունդներին: Աշխարհը նրան հիշելու է սիրով, պատկառանքով, հպարտության և երախտագիտության զգացումով: Այս նուրբ և խորունկ հիշողությունների մասին է պատմում Աիդա Ազնավուր-Գարվարենցի համանուն ինքնակենսագրական գրքի հիման վրա ստեղծված՝ «Փոքր եղբայր» թատերական ներկայացման առաջնախաղը, որը տեղի կունենա հոկտեմբերին 21-ին և 22-ին Երևանում` Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ներկայացումեր են նախատեսվում նաև հոկտեմբերի 24-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ինչպես նաև հոկտեմբերի 26-ին` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Մինչև տարեվերջ տեղի կունենա Ազնավուրի ստեղծագործությունների և երգերի ձայնագրությունների շնորհանդեսը:

| | |
536 | 0
Facebook
COMMENT.am