Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր խոսքի մեջ մի քանի տնտեսական սխալներ թույլ տվեցիք». Սերգեյ Բագրատյան

14:30, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ.
«Ձեր խոսքի մեջ մի քանի տնտեսական սխալներ թույլ տվեցիք». Սերգեյ Բագրատյան

«Դուք Ձեր խոսքի մեջ մի քանի տնտեսական սխալներ թույլ տվեցիք: Ես որպես տնտեսագետ, փորձում եմ Ձեզ հուշել, որ տնտեսական տրամաբանությունը Ձեզ մոտ պահպանված չէ, որովհետև նշում եք, որ դա շահութաբեր չէ որպես բիզնես, այնուհետև տեղեկանքում նշում եք, որ շեշտակի աճել է շահութաբերությունը: Այդպես չի լինում: Կա՛մ լինում է տնտեսապես ձեռնտու, կա՛մ լինում է տնտեսապես վնասակար: Բժշկական մասով Ձեզ վստահում եմ, բայց տնտեսական բլոկի պահով կցանկանամ, որ ճիշտ վերլուծեք, ճիշտ ներկայացնեք: Նշեցիք, որ 147 միլիոն դրամի պետպատվեր կա, և ևս լրացուցիչ ֆինանսովորում է արվել, որովհետև 400-ից ավելի հիվանդներ են ավելացել: Պետք է հաշվենք՝ ինչքան ծախս է արվել, ինքնարժեքն ինչքան է, ի՞նչ շահույթ ենք ստացել, հասկանանք՝ մոտիվացիան ո՞րն էր նախորդ կառավարության, որ դա տանում էր մասնավորեցման, որպեսզի մենք ամբողջ տրամաբանությունը հասկանալի ներկայացնենք հանրությանը»,- հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծի քննարկման ժամանակ, դիմելով իր գործընկեր Նարեկ Զեյնալյանին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցման ցանկից հանել:

Ն. Զեյնալյանն իր գործընկերոջ տված գնահատականին ի պատասխան ասաց, որ վճարովի ծառայությունների ծավալներն աճել են ամբուլատոր բլոկում բուժման հաշվին, իսկ ստացիոնար մասով ոչ շահավետ է:

Ս. Բագրատյանը կրկին առաջարկեց ասվածը թվերի վերածել:

Ավելի վաղ Ն. Զեյնալյանը նշել էր, որ նախորդ իշխանությունները գնացել են մասնավորեցման թերևս այն պատճառով, որ ընկերությունը գրավիչ վայրում է:

3568 | 0
Facebook