Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանցի սահմանապահներն Իրանի հետ սահմանին գնդակահարել են երեք սահմանախախտի

14:05, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ.
Ադրբեջանցի սահմանապահներն Իրանի հետ սահմանին գնդակահարել են երեք սահմանախախտի

Ադրբեջանի և Իրանի սահմանին հոկտեմբերի 2-ի գիշերը տեղի է ունեցել մահվան ելքով միջադեպ, հաղորդում է Turan գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Բեյլագանի շրջանի Ամիրզեյիտլի գյուղի մոտակայքում: Սահմանախախտները չեն կատարել սահմանապահների պահանջը և, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, փորձել են փախչել ու հատել Իրանի սահմանը: Պատասխան կրակով երեք սահմանախախտները սպանվել են։

Սահմանախախտների պայուսակների զննման ժամանակ հայտնաբերվել են 15 կիլոգրամ տարբեր տեսակի թմրանյութեր ու կարճափող հրացան իր փամփուշտներով։

10240 | 0
Facebook