Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները. ի՞նչ տվեց մեր երկրին. «Ժողովուրդ»

09:30, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ.
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները. ի՞նչ տվեց մեր երկրին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ի՞նչ տվեց մեր երկրին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որ Երևան էր բերել անդամ բոլոր երկրների ղեկավարներին, և որին հրավիրյալներ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, նաեւ դիտորդ-պետություն Մոլդովայի նախագահը մասնակցեցին: Աշխարհի լիդերներից այս յոթնյակն, ըստ ամենայնի, դժգոհ չի գնա մեր երկրից: Հասցրեցին թերևս Երևանին էլ ծանոթանալ, «Թումո» կենտրոնում լինել, նույնիսկ միասին սելֆիներ անել: Նախագահներ եղան, որ նրանց ավտոշարասյունն էլ Սևանից հետդարձի ճանապարհին չխուսափեց լրագրողների տեսախցիկից… Որոշեցին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնել: Իսկ երևանյան նիստում, ինչպես սովորաբար լինում է ԵԱՏՄ այս հավաքներում, տնտեսական գործակցության բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցին:

ԵԱՏՄ երկրները Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքեցին, Սինգապուրի վարչապետը գոհ մնաց, երկու տարի այդ բանակցությունների մեջ էին: Այս Միության անդամ 5 պետությունները համաձայնության եկան միասնական ֆինանսական շուկայի հայեցակարգի շուրջ: Եւ թերևս ամենաէականը մեզ համար. ռուսական գազի հնարավոր թանկացման մասին եղա՞ն քննարկումներ, հերքվեցի՞ն համառ լուրերը ռուսական գազի 30-տոկոսից ավելի թանկացման մասին: Հստակ հայտնի է մի բան. բանակցությունները շարունակվում են: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանի- ՀՀ Նիկոլ Փաշինյան հանդիպմանն էլ նախագահ Ռոհանին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

| | |
3187 | 0
Facebook