Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Քննարկվել է Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը. «Հրապարակ»

09:25, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ.
Քննարկվել է Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստի ամենակարեւոր իրադարձությունը Սինգապուրի և ԵԱՏՄ անդամների ստորագրած ազատ առևտրի համաձայնագիրն էր, որով մաքսատուրքի մուտքի իրավունք սահմանվեց ԵԱՏՄ պետությունների ապրանքը սինգապուրյան շուկա մտնելու համար։

Ուշագրավ էր նաև Իրանի նախագահի մասնակցությունը և ԱՄՆ-ի 2 «ոխերիմ բարեկամների»՝ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Քննարկվեց նաև ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը, ում ժամկետը փետրվարին է լրանում, և հիմա Բելառուսի հերթն է, սակայն Լուկաշենկոն ասաց, որ դեռ չեն որոշել ում առաջադրել, ուստի խնդրեց hետաձգել հարցը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3433 | 0
Facebook
COMMENT.am