Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քոչարյանը դիմել է Իզմիրլյան ԲԿ-ի գլխավոր տնօրենին՝ իր համար բժշկական պատմություն հորինելու խնդրանքով. «Ժամանակ»

09:20, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ.
Քոչարյանը դիմել է Իզմիրլյան ԲԿ-ի գլխավոր տնօրենին՝ իր համար բժշկական պատմություն հորինելու խնդրանքով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը ուզում է ամեն գնով վիրահատվել, որպեսզի հիմնավոր պատճառ ունենա հոկտեմբերի 7-ին սկսվող դատավարությունը հետաձգելու համար:

Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը դիմելով Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ բողոքել է, որ ինքը տառապում է գիշերամիզությամբ և շագանակագեղձի ադենոմա ունի, մի առողջական խնդիր, որն ունեն 50-ն անց գրեթե բոլոր տղամարդիկ, բայց որի համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում միայն ծայրահեղ դեպքում, ինչը Քոչարյանի դեպքում բացակայում է: Մինչդեռ Քոչարյանը խնդրել է, որ Իզմիրլյանի գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանն իր համար նման բժշկական պատմություն հորինի և հիմնավորի վիրահատական միջամտության անհրաժեշտությունը:

Չարչյանը այս հարցով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ բժշկական կենտրոնը գտնվում է Մայր Աթոռի տնօրինության տակ: Կաթողիկոսը հստակ հասկացրել է, որ ինքը ցանկություն չունի մասնակցելու նման կեղծարարությանը և նույնը խորհուրդ է տվել բժշկական կենտրոնի տնօրենին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

9529 | 1
Facebook