Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Հետաքրքիր է

Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում կինը պահանջել է իր կատվի շուրթերը մեծացնել

00:45, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ.
Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում կինը պահանջել է իր կատվի շուրթերը մեծացնել

Մի կին Մոսկվայի գեղեցկության սրահներից մեկում պահանջել է, որ «գեղեցկացնեն» իր կատվի շուրթերը` դրանք մեծացնելով: Սրահի աշխատակիցները, սակայն, հրաժարվել են անել նրա պահանջը: Գրում է Life.ru-ն:

«Ես Ձեզ գումար եմ տալիս, Դուք անում եք շուրթերը, ի՞նչն է խնդիրը»,- զայրացած տոնով ասել է կինը՝ ի պատասխան սրահի աշխատակիցների:

Կինը նշել է, որ կենդանիները ևս գեղեցիկ լինելու իրավունք ունեն և պահանջել է, որ սրահի աշխատակիցները մեծացնեն իր կատվի շուրթերը:

Աշխատակիցը ասել է, որ նման ծառայություններ կենդանիներին չեն մատուցում:

Այցելուն սկսել է վիճաբանել սրահի աշխատողների հետ, արդյունքում երկու կողմերը հրմշտել են միմյանց: Ի վերջո, այցելուն վերցրել է իր կատվին և դուրս եկել սրահից:

Խմբագրությունը չի հերքում այն վարկածը, որ հնարվոր է տեսանյութը շինծու է և նկարահանվել է զվարճանքի համար:

| | |
4270 | 0
Facebook
COMMENT.am