Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Կողոպտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանային՝ տանելով խոշոր գումար

23:00, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ.
Կողոպտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանային՝ տանելով խոշոր գումար

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքից նյութեր են ստացվել երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով։
     Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, այդ օրը ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Վաղարշապատ քաղաքի Մանուկյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սամվել Կ-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի փողոցում կայանված իրեն պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրել են և ավտոմեքենաի սրահից գողացել տան բանալիները, այնուհետև նույն օրը՝ մինչև ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դուռը բացելու եղանակով մուտք են գործել բնակարան և այնտեղից հափշտակել մոտ 1500 ԱՄՆ դոլար և մոտ 700 հազար դրամ։

Սամվել Կ-ն քննչական բաժնում հայտնել է, որ ինքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցում քահանա է աշխատում։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուրում:

| | |
6070 | 0
Facebook
COMMENT.am