Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երևանում հանդիպում կունենան Պուտինը և Ռոհանին

20:40, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ.
Երևանում հանդիպում կունենան Պուտինը և Ռոհանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Երևանում քննարկել երկկողմ հարաբերությունների հարցը, իրավիճակը ԳՀՀԾ-ի շուրջ (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) և իրավիճակը Սիրիայում։ Գրում է Риа новости-ն:

«Կխոսենք երկկողմ հարցերի մասին, ԳՀՀԾ-ի մասին, տարածաշրջանում իրավիճակի մասին, այդ թվում՝ Սիրիայի: Ես գոհունակությամբ փաստում եմ, որ ընթանում է համատեղ աշխատանք Իրանը Եվրասիական տնտեսական միության աշխատանքին միացնելու ուղղությամբ։ Համոզված եմ, որ այդ աշխատանքն օգտակար կլինի մեր երկրներին»,- ասել է Պուտինը։

Հասան Ռոհանին էլ նշել է, որ նախատեսում է Պուտինի հետ քննարկել միջազգային հարցեր, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների խնդիրները։ «Մեր երկու երկրները գտնվում են զգայուն տարածաշրջանում և, ցավոք, վերջին շաբաթում մենք տեսնում ենք բացասական դրսևորումներ այստեղ: Եվ որտեղ էլ մենք փոխգործակցենք, մեր վերջնանպատակը խաղաղությունն է, կայունությունը և անվտանգությունը»,- ասել է նա։

5346 | 0
Facebook