Մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին, ինչպես հայտնել էինք, մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները և 3 հրավիրյալ երկրների առաջնորդները:
ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց, որ արդեն ավարտվել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները և մոտ ապագայում կստորագրվի փաստաթուղթը: Ավարտվել են բանակցությունները նաև Սինգապուրի հետ, և այսօր կստորագրվի համաձայնագիր ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև: Նա հիշեցրեց, որ այս ամիս ուժի մեջ կմտնի Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրը: Բանակցություններ են տարվում նաև Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ համագործակցության համար:
Վարչապետի խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացն ավելի դինամիկ կլինի, եթե քաղաքացիները տեսնեն, որ ԵԱՏՄ գործունեության միջոցով իրենց կյանքի ու աշխատանքի բարելավմանը նպաստող որոշումներ են կայացվում:
Տեղեկացնենք, որ ԵՏՄ նախագահությունը 2020-ին ստանձնելու է Բելառուսը: