Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը

13:50, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ.
Մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, Մոլդովայի նախագահը, Սինգապուրի վարչապետը։

Նեղ կազմով նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահությանն ու անձնակազմին, ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող ապրանքների մաքսատուրքերին առնչվող հարցերը:

Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը:

9871 | 0
Facebook