Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում պետական պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելու համար կպահանջվի գրեթե 5 միլիարդ ռուբլի

18:40, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանում պետական պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելու համար կպահանջվի գրեթե 5 միլիարդ ռուբլի

Հաջորդ երեք տարում ՌԴ իշխանությունները նախատեսում են ծախսել 4,8 միլիարդ ռուբլի՝ դաշնային կառույցներում պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելու համար, փոխանցում է «Известия» պարբերականը՝ հղում կատարելով ՌԴ ֆինանսների նախարարությանը:

Միջոցները կուղղվեն աշխատանքից ազատված աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար: Համաձայն ՌԴ Պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալների՝ նախորդ տարի դաշնային պաշտոնյայի միջին աշխատավարձը կազմել է 127 հազար ռուբլի։ Մինչև 2022 թվականը նախատեսվում է աշխատանքից ազատել շուրջ 13 հազար մարդու։
     Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր պետական կառավարման ոլորտում լայնածավալ բարեփոխումների մասին: Հաջորդ տարի նախատեսվում է դաշնային գործադիր մարմինների կենտրոնական գրասենյակների թիվը կրճատել 10%-ով, իսկ տարածքայինը՝ 5%-ով:

5087 | 0
Facebook