Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննության ժամկետը երկարացվել է. «Հրապարակ»

09:00, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ.
Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննության ժամկետը երկարացվել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակվեց այն բանի համար, որ նա բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբորորդին է:

Իսկ 2016-ին Գրիգորյանն է հաստատել հանքի շահագործման եզրակացությունը: Պաշտոնապես ասվել էր, որ քննությունը 10 օր կտևի և կպարզի՝ Իվանյանը կաշկանդված եղե՞լ է քննության ընթացքում։ Երեկ պարզեցինք, որ ծառայողական քննության ժամկետը երկարացվել է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1452 | 0
Facebook
COMMENT.am