Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է հայրենիք

00:20, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ.
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է հայրենիք

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն այսօր վերադառնում է Թաիլանդի Պատտայա քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից։ Ստամբուլ - Երևան չվերթով եկող հավաքականը հայրենիքում կլինի 02։50-ին։

Հիշեցնենք՝ հավաքականը Երևան պետք է ժամաներ երեկ՝ 23։30-ին։ Նախատեսված էր, որ ծանրորդները Պատտայայից մեկնեին Բանգկոկ, որտեղից էլ՝ Կիև, ապա՝ Երևան, սակայն դա տեղի չի ունեցել։

MAMUL.am-ի թղթակցի տեղեկություններով՝ Բանգկոկից Կիև չվերթի ընթացքում ինքնաթիռի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և օդաչուները որոշել են հետ վերադառնալ Բանգկոկ՝ ուղևորին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Արդյունքում ինքնաթիռը Կիև է ժամանել նախատեսվածից 3 ժամ ուշացմամբ և ծանրամարտի Հայաստանի հավաքականն ուշացել է Կիև-Երևան չվերթից։ Գիշերվա համար ավիաընկերությունը հավաքականին հյուրանոց է տրամադրել և ավտոմատ փոխել չվերթի օրն ու ժամը։ Այսօր հավաքականը Կիևից մեկնել է Ստամբուլ, այնտեղից էլ գալիս է Երևան։

5330 | 0
Facebook