Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ նորածնին գողացել են, օրգան են վաճառել». Հանրապետական ծննդատանը 6 օր շարունակ թաքցնում են նորածնի դին

23:45, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
«Իմ նորածնին գողացել են, օրգան են վաճառել». Հանրապետական ծննդատանը 6 օր շարունակ թաքցնում են նորածնի դին

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի ծնողներն այսօր լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելել էին բուժհաստություն: Նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել, գրում է Armtimes.com-ը:
     «Սա սգո սրահ է, սա հիվանդանոց չի, իմ նորածնին գողացել են, վաճառել են, օրգան են վաճառել»,- հուզված ու վրդովված հայտարարում էր Հայկուհի Խաչատրյանը՝ տարբեր կասկածներ ունենալով, քանի որ մահացած փոքրիկին նա ոչ մի անգամ չի տեսել: Մայրը նաև մատնացույց է արել ծննդաբերությանը նախորդած ու հաջորդած ժամանակահատվածի վերաբերյալ կատարված մի շարք կեղծիքներ:

«Ասում են՝ տանում ենք դատաբժշկական, տանում են իրենց մոտ հերձում են, ծածկադմփոց են անում: Ինչու եք պահել ձեր դիահերձարանում»,- զայրանում էր մահացած նորածնի հայրը:
     Ինստիտուտում նրանց հաստատեցին, որ երեխայի դին իսկապես չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության՝ նշելով, որ դրա համար կա ընթացակարգ, ոստիկանները պետք է այսօր գան, համապատասխան որոշում կայացնեն, որից հետո էլ նորածնի դին ուղարկվի դատաբժշկական փորձաքննության:
     Երրորդ երեխային կորցրած ամուսիններն ապրում են Կոտայքի մարզում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

20347 | 2
Facebook