Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Չեմ ուզում, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ պատմությունը գրվում է գործող իշխանության տեսակետից». Արայիկ Հարությունյան

22:20, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
«Չեմ ուզում, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ պատմությունը գրվում է գործող իշխանության տեսակետից». Արայիկ Հարությունյան

Այսօր «Ազատության» եթերում օգտատերերի հարցերին է պատասխանել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ դպրոցներում դրամահավաքությունը վերջին ամիսներին փոքր թիվ է կազմում. «Այո՛, կան, բայց դա այլևս համատարած բնույթ չի կրում և փոքր տոկոս է կազմում։ Ես պետք է ասեմ, որ Կրթական տեսչությունից էլ վերջերս խոսում էինք, որ թեժ գծին, ըստ էության, մենք դրամահավաքների վերաբերյալ ահազանգեր չենք ստանում, մինչդեռ ամիսներ առաջ և այն ժամանակ, երբ որ նոր էի ստանձնել պաշտոնը, համատարած դրա մասին էր, այսինքն՝ մենք այս երևույթի ողնաշարը կոտրել ենք»,-ասել է նախարարը:

Օգտատերերից մեկի հարցին, թե ի՞նչ ընթացքի մեջ է Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ անճշտությունների վերանայումը Հայոց պատմություն առարկայի դասագրքերում, Հարությունյանը պատասխանել է. «Նախարարությունը արդեն դրա մասին խոսել է և ես էլ խոսել եմ. մենք դասագրքերը կիսել ենք և երկհատոր ենք դարձրել, և սա մեզ օգնեց նորագույն շրջանի պատմությունը դիտարկել և առհասարակ պատմությունը փուլերով դիտարկել և մեզ հնարավորություն տվեց քննարկումները ավելի երկար անել։ Հիմա լիարժեք առաջին հատորով մեր աշակերտները անցնում են էդ դասագրքով, փոփոխությունները արվել են առաջին հատորի մեջ, երկրորդ հատորը, որը վերաբերում է անկախ Հայաստանի պատմությանը այդ առումով հոկտեմբերին կլինի վերջնական քննարկումները և երկրորդ հատորը կհրապարակվի: Ես չեմ ուզում, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ պատմությունը գրվում է գործող իշխանության տեսակետից: Ես ուզում եմ, որ դրանք հիմնված լինեն փաստերի վրա և մտորումների տեղիք տան աշակերտներին. թող իրենք վերլուծեն և գան եզրահանգումների»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Չեմ ուզում, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ պատմությունը գրվում է գործող իշխանության տեսակետից». Արայիկ Հարությունյան
| | |
987 | 0
Facebook