Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վանես Մարտիրոսյանն ԱՄՆ-ում ձերբակալվել է

19:00, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
Վանես Մարտիրոսյանն ԱՄՆ-ում ձերբակալվել է

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը բերման է ենթարկվել՝ կնոջը ծեծելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին՝ Լոս Անջելեսի իրենց տանը։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ սկզբից լեզվակռիվ է եղել, ապա Վանեսը քաշքշել է կնոջը և գլխով հարվածել նրա դեմքին։ Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանները հայտնաբերել են կապտուկներով և վնասված քթով կնոջը, ով, սակայն, մերժել է բուժօգնությունը։

Մարտիրոսյանը ձերբակալվել է և բացատրություն տվել, ապա 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել։

12748 | 0
Facebook