Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն

17:35, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
Վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն

ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է:

Մասնավորապես՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:

Ճանապարհային ոստիկանություն

8401 | 0
Facebook