Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրում է մուտքի արտոնագրերի պատերազմի մեջ

22:25, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրում է մուտքի արտոնագրերի պատերազմի մեջ

Մոսկվան խոստանում է պատասխան միջոցներ ձեռնարկել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց մուտքի արտոնագրեր տրամադրել ՄԱԿ կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին ռուսական պատվիրակության անդամների մի մասին:

Ռուսաստանի ԱԳՆ-ը մեղադրում է Միացյալ Նահանգներին մուտքի արտոնագրերի պատերազմ սկսելու համար և չի բացառում պատասխան քայլեր, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Международная жизнь ամսագրին տված հարցազրույցում: «Ինչ վերաբերում է արտոնագրերի պատերազմի սկսվելուն, ապա այն շարունակվում է, և մենք չենք սկսել պատերազմը»,- նշել է փոխարտգործնախարարը:

4018 | 0
Facebook