Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սրա վերջն արյունահեղություն է». քննարկում՝ Արարատի մարզպետարանում

12:30, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
«Սրա վերջն արյունահեղություն է». քննարկում՝ Արարատի մարզպետարանում

Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանն այս պահին մարզպետարանում է, որտեղ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվում է գյուղապետի լիազորությունները դադարեցնելու հարցը:

Նորայր Գրիգորյանի հարցին՝ ինչո՞ւ մարզպետարանի կայքում չի հրապարակվել արձանագրությունը, ինչո՞ւ եք կոծկել այդ հանգամանքը, մարզպետն արձագանքեց, որ չի տեղադրվել, որովհետև Նորաշեն համայնքն ավագանու ոչ մի որոշում չի տեղադրել այսքան ժամանակ:

Ներկաների կողմից մարզպետին հարց ուղղվեց, թե երեք օրվա ընթացքում պետք է արձանագրություն տրամադրվեր համայնքապետին, ինչո՞ւ չի տրամադրվել, գյուղապետն արձագանքեց. «Որովհետև դաշտերի միջի, ծիրանի ծառի տակի խոսակցություն է եղել. հավաքվել են մի 15 հոգով, խոսացել են տղավարի, հետո անունը դրել արձանագրություն: Եթե դուք դա համարում եք արձանագրություն, ինչո՞ւ մարզպետարանի կայքում չեք հրապարակել, ինչո՞ւ օրինակը չեք ուղարկել մեզ: Ավագանու հինգերորդ անդամի փոխարեն էլ կեղծ ստորագրել եք, սկի չգիտեմ ով ա ստորագրել»,- ասաց նա՝ խոստանալով դատախազությունում պարզել դա:

Մարզպետը բորբոքվեց, թե «Դուք իմ աշխատողը չեք, որ ազատեմ կամ չազատեմ. հերիք ա օրենքը սխալ մեկնաբանեք: Օրենք կա, մենք ոչինչ չենք հորինել»:

Մարզպետարանի աշխատակիցն ընթերցեց Նորաշենի ղեկավարի կողմից թույլ տրված 5 կետից կազմված խախտումները, ինչին վերջինը հակադարձեց՝ չհամաձայնելով ոչ մի կետի հետ:

«Սրա վերջն արյունահեղություն է լինելու»,- վրդովվեց գյուղապետը: Մարզպետն էլ վրա բերեց՝ «թե գյուղապետը սպառնում է արյունահեղություն անել»:

Գարիկ Սարգսյանը նշեց, որ ինքը երբևէ գյուղապետ Նորայր Գրիգորյանինց որևէ ակնկալիք չի ունեցել ընտրությունների ժամանակ, ինչը կարող է փաստերով ապացուցել:

Հիշեցնենք, որ Արարարտի մարզի Նորաշեն համայնքի գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում մարզպետի կողմից վերջինի լիազորությունները դադարեցնելու խնդրով:

Նշենք, որ մարզպետի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը:

Քննարկումը շարունակվում է:

27030 | 0
Facebook