Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արտակ Մանուկյանը՝ գազի գնի մասին

11:20, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
Արտակ Մանուկյանը՝ գազի գնի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ակնհայտ է, որ որոշ շրջանակներ արհեստական աժիոտաժ են մտցնում գազի գնի բանակցությունների վրա ներազդելու նպատակով, ցանկանում եմ ներկայացնել որոշ փաստեր՝ գազի մասով համաշխարհային գնային միտումների վերաբերյալ։
     Մեկ տարվա կտրվածքով գազի գների գնանշումներն անկում են ապրել շուրջ 30%-ով։ Սա մասամբ պայմանավորված է նաև նրանով, որ Եվրոպայի գազապաստարաններում բավական մեծ հագեցվածություն/պաշար կա ու դրա համար էլ գազի նկատմամբ պահանջարկն անկում է ապրում։ Չեմ խոսում ԵԱՏՄ-ի մասով գազի սակագների մոտեցման ռազմավարության մասին, ինչը ենթադրում է գների մոտեցում, որի մասին պարբերաբար խոսում է Բելառուսը։

Հ․Գ․
     Սա էլ գների միտումը բնութագրող գրաֆիկը․․․
     Առնվազն կասկածելի է, որ այս միտումն անտեսելով, կոնկրետ շահեր հետապնդող ԶԼՄ-ներն անընդհատ խոսում են գազի գնի հնարավոր թանկացումների մասին։ Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են․․․»:

7486 | 0
Facebook