Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանական ընդդիմությունը Բորիս Ջոնսոնին ցանկանում է իմպիչմենթ հայտարարել

11:10, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
Բրիտանական ընդդիմությունը Բորիս Ջոնսոնին ցանկանում է իմպիչմենթ հայտարարել

Բրիտանական խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի իմպիչմենթի ընթացակարգ սկսել, հայտնում է The Sunday Times-ը:

Իմպիչմենթի գործընթացը հայտարարել է Ուելսի կուսակցության ղեկավար Պլայդ Քամրին, ում առաջարկն արդեն քննարկվել է սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նախաձեռնության պատճառը Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի անօրինական ճանաչված խորհրդարանի աշխատանքները դադարեցնելու մասին որոշումն է։ CNN-ի փոխանցմամբ՝ Ջոնսոնին անվստահություն հայտնելու գործընթացի հաջողության դեպքում, նրան կփոխարինի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբին:

6677 | 0
Facebook