Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի՝ Երևան չժամանելու պատճառը

00:00, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի՝ Երևան չժամանելու պատճառը

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն այսօր պետք է հայրենիք վերադառնար Թաիլանդի Պատտայա քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից։ Նախատեսված էր, որ ծանրորդները Պատտայայից կմեկնեն Բանգկոկ, որտեղից էլ կմեկնեն Կիև, ապա՝ Երևան։ Հավաքականը Երևան պետք է ժամաներ Երևանի ժամանակով 23։30-ին, սակայն դա տեղի չի ունեցել։

MAMUL.am-ի թղթակցի տեղեկություններով՝ Բանգկոկից Կիև չվերթի ընթացքում ինքնաթիռի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և օդաչուները որոշել են հետ վերադառնալ Բանգկոկ՝ ուղևորին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Արդյունքում ինքնաթիռը Կիև է ժամանել նախատեսվածից 3 ժամ ուշացմամբ և ծանրամարտի Հայաստանի հավաքականն ուշացել է Կիև-Երևան չվերթից։

Այս գիշերվա համար ավիաընկերությունը հավաքականին հյուրանոց է տրամադրել և ավտոմատ փոխել չվերթի օրն ու ժամը։ Վաղը հավաքականը Կիևից կմեկնի Ստամբուլ, այնտեղից էլ՝ հայրենիք։

24729 | 0
Facebook