Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մխիթարյանը գերազանց փոխանցում կատարեց»․ Ֆոնսեկա

23:45, կիրակի, 29 սեպտեմբերի, 2019 թ.
«Մխիթարյանը գերազանց փոխանցում կատարեց»․ Ֆոնսեկա

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է այսօր կայացած Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Լեչչե»-ի դեմ հաղթանակի (0։1) մասին, որի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել։

«Նման խաղերում միշտ կարևոր է հաղթել: Մենք մեծ թվով հնարավորություններ ստեղծեցինք ու լավ խաղ անցկացրեցինք: Ինձ դուր է գալիս այն եղանակը, որով առաջ է ընթանում այս թիմը»։

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Ջեկոյի խփած գոլի մասին՝ Ֆոնսեկան ասել է. «Մխիթարյանը գերազանց փոխանցում կատարեց այն դիրք, որտեղ Ջեկոն անկասելի է»։

10148 | 0
Facebook