Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՏԻՄ ընտրությունների մասնակիցների թիվը՝ ժամը 11:00-ի դրությամբ

15:10, կիրակի, 29 սեպտեմբերի, 2019 թ.
ՏԻՄ ընտրությունների մասնակիցների թիվը՝ ժամը 11:00-ի դրությամբ

Այսօր 19 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկության մասնակցության թիվը 11.00-ի դրությամբ կազմել է 11.96 տոկոս, ընտրության իրավունք ունեցող 44339 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 5305 ընտրող։

Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից 11.00-ի դրությամբ քվեարկել է 136 ընտրող (14.29 տոկոս)։

Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող 916 քաղաքացիներից 11.00-ի դրությամբ քվեարկել է 150 ընտրող (16.38 տոկոս)։

Արտաշատում քվեարկության իրավունք ունեցող 21715 քաղաքացիներից քվեարկել է 2135 ընտրող (9.83տոկոս)։

Փարաքարում 6852 ընտրողներից քվեարկել է 674-ը (9.84 տոկոս)։

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում քվեարկության իրավունք ունեցող 1530 քաղաքացիներից քվեարկել է 253 ընտրող (16.54 տոկոս)։

Զարթոնքում քվեարկության իրավունք ունեցող 1586 քաղաքացիներից քվեարկել է 420 ընտրող (26.48 տոկոս)։

Տանձուտում քվեարկության իրավունք ունեցող 1551 քաղաքացիներից քվեարկել է 215 ընտրող (13.86 տոկոս)։

Նոր Կեսարիայում քվեարկության իրավունք ունեցող 1200 քաղաքացիներից քվեարկել է 269 ընտրող (22.48 տոկոս)։

Ղազարավանում քվեարկության իրավունք ունեցող 410 քաղաքացիներից քվեարկել է 39 ընտրող (9.51 տոկոս)։

Շղարշիկում քվեարկության իրավունք ունեցող 403 քաղաքացիներից քվեարկել է 14 ընտրող (3.47 տոկոս)։

Գեղարքունիքում 1397 ընտրողից 100-ն են մասնակցել քվեարկությանը (7.16 տոկոս)։

Լճափում 878 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 80-ը (9.11 տոկոս)։

Վանեվանում 261 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 48-ը (18.39 տոկոս)։

Լուսաղբյուրում 805 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 109-ը (13.54 տոկոս)։

Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում 647 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 92-ը (14.22 տոկոս)։

Չկալով համայնքում 134 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 20-ը (14. 93 տոկոս)։

Գետափում 668 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 127-ը (19.01 տոկոս)։

Սարիգյուղում 993 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 108-ը (10.88 տոկոս)։

Խաշթառակում 1441 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 316-ը կամ ընտրողների 21.93 տոկոսը։

2329 | 0
Facebook