Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գետափ համայնքում հանձնաժողովի քարտուղարը փորձել է արգելել դիտորդների մուտքը հանձնաժողովի նիստին. «Անկախ դիտորդ»

14:25, կիրակի, 29 սեպտեմբերի, 2019 թ.
Գետափ համայնքում հանձնաժողովի քարտուղարը փորձել է արգելել դիտորդների մուտքը հանձնաժողովի նիստին. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդը» տվյալներ է ներկայացնում այսօր ՀՀ 19 համայնքներում ընթացող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ.

«Սեպտեմբերի 29-ին ՀՀ 19 համայնքում տեղի են ունենում ՏԻՄ մարմինների ընտրություններ՝

  • 12 համայնքի ղեկավարի,
  • 6 ավագանու անդամների և
  • Խաշթառակ համայնքում և ավագանու անդամի, և համայնքի ղեկավարի ընտրություններ։

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկում է իրականացնում բոլոր համայնքներում։

17 գյուղական համայնքում գործում է մեկ տեղամաս, Արտաշատ քաղաքի ավագանու քվեարկությունները տեղի են ունենում 12 տեղամասում, Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունները՝ 4 տեղամասում։

Դիտարկված 19 տեղամասերից 5-ը գնահատվել է որպես անմատչելի, 2 տեղամաս ունեցել է թեքահարթակ, որոնցից մեկը, սակայն, փայտե էր և վնասված։ Եվս 4-ում տեղամասային կենտրոնի մուտքը հարթ է եղել։ Գետափ համայնքի տեղամասը տեղակայված է 2-րդ հարկում, իսկ մատչելիությունը որևէ կերպ ապահովված չէ։

Տեղամասերից 3-ում հանձնաժողովի նիստը սկսվել է էական ուշացումով, իսկ 2-ում ժամը 7:00-ից առաջ։

Գետափ համայնքում հանձնաժողովի քարտուղարը փորձել է արգելել դիտորդների մուտքը հանձնաժողովի նիստին։ Արագածոտնի մարզի երկու համայնքներում էլ հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներով։ Նոր Կեսարիա և Գեղարքունիք համայնքներում հանձնաժողովի նախագահները ստիպված են եղել դուրս հրավիրել գտնվելու իրավունք չունեցող անձանց՝ թեկնածուներին և նույն թեկնածուի մեկից ավել վստահված անձանց։

Վանևան և Շղարշիկ համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները ամբողջությամբ չեն տիրապետում իրենց գործառույթներին, նախագահի գործառույթները մասամբ իրենց վրա են վերցնում այլ անդամները»:

2581 | 0
Facebook