Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուֆֆոնը գերազանցել է Մալդինիի ռեկորդը

01:00, կիրակի, 29 սեպտեմբերի, 2019 թ.
Բուֆֆոնը գերազանցել է Մալդինիի ռեկորդը

Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը գերազանցել է «Միլան»-ի լեգենդար ֆուտբոլիստ Պաուլո Մալդինիի ռեկորդը։ Բուֆֆոնը մասնակցել է Իտալիայի առաջնության՝ Ա Սերիայի 6-րդ տուրի՝ ՍՊԱԼ-ի դեմ հանդիպմանը, որը 41-ամյա դարպասապահի համար 903-րդ հանդիպումն ակումբային մակարդակում, ինչը նոր ռեկորդ է։ Բուֆոնը 903 հանդիպումներն անցկացրել է իտալական «Պարմա»-ում, «Յուվենթուս»-ում և ֆրանսիական ՊՍԺ-ում։

Մինչև այս ռեկորդը պատկանում էր Մալդինիին, ով անցկացրել էր 902 հանդիպում՝ բոլորը «Միլան»-ի կազմում։

9985 | 0
Facebook